Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Արտյոմ Բանդիկյանը վերսկսել է մարզումները ռուսական ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է «ИнсайдЯН» տելեգրամյան ալիքը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հայ ֆուտբոլիստը վերադարձել է թիմի ընդհանուր խումբ և լիովին պատրաստ կլինի մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

Հիշեցնենք, որ Բանդիկյանը վնասվածք էր ստացել Ազգերի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ Կիպրոսի հավաքականի դեմ հանդիպման (2-0) ժամանակ: Խաղի 52-րդ րոպեին 21-ամյա կիսապաշտպանը փոխարինվել էր՝ խաղադաշտը լքելով պատգարակի օգնությամբ:

Ավելի ուշ ԲԿՄԱ-ի բժշկական շտաբի իրականացրած հետազոտությունները ցույց էին տվել, որ նա բարեբախտաբար խուսափել է ոտքի կոտրվածքից և կապանների պատռվածքից։ Գրում է Armsport.am-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *