Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 2000 մարդ ձերբակալվել է


Թոփ-լուրեր


Շաբաթ Ֆրանսիայի տարբեր վայրերում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ընդդեմ կյանքի թանկացման, որոնք ուղեկցվլ են ոստիկանության հետ բախումներով։ Մակրոնը բռնության մակարդակը աննախադեպ է որակել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի օրը հայտարարել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ իրավապահ մարմինները բախվել են աննախադեպ բռնության։

«Երեկ, չնայած իրենց մասնագիտական ​​հմտություններին, իրավապահ մարմինների աշխատակիցները բախվեցին աննախադեպ բռնության», – ասել է նա։

Շաբաթ օրը Ֆրանսիայի տարբեր վայրերում տեղի են ունեցել լայնածավալ բողոքի ակցիաներ՝ ուղղված կյանքի թանկացմանն ու գների աճին։ Այս իրադարձություններն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև կատաղի բախումներով, ինչպես նաև անկարգություններով, թալանով և վանդալիզմի դրսևորումներով։ Արմատական ​​տրամադրված երիտասարդները ջարդուփշուր են արել խանութները, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներն ու տրանսպորտային միջոցները։ Անկարգությունների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության պաշտոնյա Լորան Նունյեսը հայտնել է, որ ավելի քան 2000 մարդ է ձերբակալվել, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցներից և հրշեջներից ավելի քան 600-ը վնասվածքներ են ստացել։ Բողոքի ակցիաներին ընդհանուր առմամբ մասնակցել է 550 000 մարդ, այդ թվում՝ 110 000-ը՝ Փարիզում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *