ՌԴ-ն հարվածներ է հասցրել Կիևում գտնվող ռազմական օբյեկտներին

Ռուսաստանի զինուժն այս գիշեր զանգվածային հարված է հասցրել Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարվածներն իրականացվել են ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով և մեծ հեռահարության հարվածային անօդաչուներով։

Արդյունքում խոցվել են Կիևում և Կիևի մարզում գտնվող ռազմարդյունաբերական համալիրները, թևավոր հրթիռների ու ԱԹՍ–ների պահեստավորման օբյեկտները, ինչպես նաև տվյալների մշակման կենտրոնը»։

Նախարարությունը նաև հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածքում 149 ուկրաինական ԱԹՍ է խոցվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *