Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան


Տեսանյութեր


COP17-ի առաջին արդյունքներով, նաև հետահայաց նայելով Երևանում կազմակերպված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպող երկիր:

Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կից տեսանյութ հրապարակել:

«Սա անուրանալի և չափազանց կարևոր նարդրում է ՀՀ-ի միջազգային հեղինակության համար և շատ էական ձեռքբերում»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ նշելով, որ նմանատիպ միջոցառումներ էլի պետք է կազմակերպել Հայաստանում, քանի որ բարձրացնում են ՀՀ տեսանելիությունը և միջազգային հեղինակությունը, նաև նոր զբոսաշրջային հոսքեր է բերում:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *