Զոհերի մեջ երեխա կա․ ողբերգական միջադեպ՝ Հունաստանի ափերի մոտ

Վեց միգրանտ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են Լեսբոս կղզու մոտ մոտորանավակի և Հունաստանի ափամերձ պահպանության նավի բախման հետևանքով, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Հունաստանի իշխանություններին։

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի վաղ առավոտյան՝ Ագրիլիայից մոտավորապես 3.5 ծովային մղոն հարավ։ Ըստ ափամերձ պահպանության՝ փրկարարները հայտնաբերել են չորս տղամարդու, մեկ կնոջ և մեկ երեխայի մարմին։ Եվս ութ մարդ ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց։

37-ամյա Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել միգրանտների անօրինական տեղափոխման կասկածանքով։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա մոտորանավակի վարորդն էր։

Հունաստանի նավագնացության նախարար Վասիլիս Կիկիլիասը մահվան մեջ մեղադրել է միգրանտների անօրինական տեղափոխման մեջ ներգրավվածներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *