ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խուսափեց Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների ծառահատումների մասին հարցից և կրկնեց Փաշինյանի միտքը։
Հարցին ՝ արդյոք ՀՀ իշխանությունները պատրաստվում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Շիկահողի արգելոցում անտառահատումների վերաբերյալ տեղեկությունների վրա, ՀՀ էկոնոմիկայի նախարարը պատասխանեց զուտ ՀՀ ինքնիշխան տարածքի քառակուսի կիլոմետրը հիշեցնելով և Փաշինյանի ասածը կրկնելով։
«Հայաստանի Հանրապետության տարածքը 29 743 քառակուսի կիլոմետր է, և մեր գլխավոր խնդիրն է ապագայում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը և 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջական սահմանազատում և սահմանագծում իրականացնելը»։