Մենք երջանիկ ենք, որ Փրեսլին 27 տարի մեր կյանքում է եղել


Ոճ և դեմքեր


Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը հայտնել է, որ ինքն ու իր ընտանիքը խորապես ցնցված են որդու՝ Փրեսլի Գերբերի մահվան կապակցությամբ։ 27-ամյա Գերբերը մահացել է սեպտեմբերի 20-ին՝ Կալիֆոռնիայի վերականգնողական կենտրոններից մեկում։ Նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն օրեր անց։

Քրոուֆորդը որդու սև-սպիտակ լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում՝ գրելով, որ նա բարի ու գեղեցիկ հոգի էր, որը սիրել է և սիրված է եղել ու կմնա հավերժ։ «Մենք անչափ հպարտ ենք նրանով, թե ինչպես ապրեց իր կյանքը՝ բարությամբ ու անկեղծությամբ»,- նշել է մոդելը։

Գերբերի մահվան հստակ պատճառը դեռևս չի հրապարակվել։ Ոստիկանությունը հայտնել է, որ քննության շրջանակում ուսումնասիրվում է հնարավոր գերդոզավորման վարկածը։

Սինդի Քրոուֆորդը շնորհակալություն է հայտնել ընտանիքին ցուցաբերվող աջակցության և սիրո համար՝ ընդգծելով, որ իրենք երախտապարտ են որդու հետ անցկացրած 27 տարիների համար։

«Մենք երջանիկ ենք, որ Փրեսլին 27 տարի մեր կյանքում է եղել։ Շնորհակալ ենք այն մեծ սիրո և աջակցության համար, որ ստանում ենք մեր ընտանիքին ճանաչող ու սիրող մարդկանցից, ինչպես նաև անծանոթներից, որոնք կիսում են մեր ցավը», — գրել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *