Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել

Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը հրաժարական է տվել՝ երկրում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին։ Նախագահ Էմանուել Մակրոնը սակայն, նրա հրաժարականը չի ընդունել։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Հավելյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի տասնյոթից Ֆրանսիայի ողջ տարածքում հերթական զանգվածային ցույցերն են եղել։ Իշխանությունները հայտարարել են, որ փողոց է դուրս եկել ավելի քան 550 հազար մարդ։ 1800 մարդ ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու համար։ Ցույցերը եղել են միանգամից երկրի մի քանի խոշոր քաղաքներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *