Անիի մատներն այնքան վնասված ու վառված են, որ անգամ կարերը չեն քանդել․ քույրն ABC Media-ին մանրամասներ է պատմել

Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանը 3 օրից ավելի է՝ կրծքավանդակի և թոքերի շրջանում ցավեր ունի․ ABC Media-ի հետ զրույցում քույրը պատմեց, որ բժիշկն այսօր տեսակցել է, ոտքի վիրահատության համար դեռ հստակ օր չեն որոշել։

«Այս շաբաթ կամ հաջորդ շաբաթ պետք է վիրահատեն։ Նոր ցավեր ունի, վերքերը դեռ չեն լավացել, դրա համար դեռ չեն վիրահատում»,- ասաց Անի Ավետիսյանի քույրը։

Նրա խոսքով՝ Անիի մատներն այնքան վնասված ու վառված են, որ անգամ կարերը քանդել չի լինում։

Ինչ վերաբերում է Անիի երեխաներին, նրանք արդեն դպրոց են հաճախում Մասիսի գյուղերից մեկում։

«Համեմատաբար լավ են։ Հոգեբաններ են աշխատում երեխաների հետ»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Շաքի գյուղում Անի Ավետիսյանի տուն և կրակոցներ արձակել։ Կինը վիրավորվել է՝ փորձելով պաշտպանել երեխաներին։ Մուսաևը ձերբակալվել է, իսկ հոկտեմբերի 12-ին Անի Ավետիսյանն ու նրա երկու երեխաները ճանաչվել են տուժող։

Անի Աբաղյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *