
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և լքել բանակցային թիմը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո, հաղորդում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։
Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությանը։
Իրանական կողմը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, այն բանից հետո, երբ իրանական պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել Իսլամաբադում ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլին։ Իրանական կողմը զգուշացրել է, որ չի ճանաչի հրադադարի երկարաձգումը։
Իրանցի լրագրող Մոհամադ Ղադերին, սակայն, հերքում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրաժարականի լուրը: