Հոկտեմբերի 19–30-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը կներկայացնի առանձին տաղավար։ Համակարգի կազմակերպությունների մասնակցությամբ հանրության համար նախատեսվում են կրթական, մշակութային, երիտասարդական և սպորտային միջոցառումներ։ Տաղավարը բաց կլինի ամեն օր՝ ժամը 10։00–20։00։
Հոկտեմբերի 19 – Հանրակրթություն
· «Գաղափարից՝ կանաչ ազդեցություն․ նախագծային ուսուցումը հանուն բնության և կայուն ապագայի» նախագիծ («Այբ» դպրոց, ժամը 10։00–13։00)
· ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների աշխատանքներ, «Կլիմայական արկղիկ» ծրագիր՝ սովորողների մասնակցությամբ (Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն, ժամը 10։00–15։00)
· «ԱԲ սերունդ» ծրագիր (ԿԳՄՍՆ և FAST հիմնադրամ, ժամը 13։00–20։00)
· «Հողի պտղաբերություն․ մշակաբույսերի համար հողի հարմարության դասակարգում», «Wildeye» (Երևանի թիվ 190 ավագ դպրոց, ժամը 13։00–20։00)
· «Անտառային հրդեհների հայտնաբերում» (Չարենցավանի ավագ դպրոց, ժամը 13։00–20։00)
· «Biowatch» (Վաղարշապատի ավագ դպրոց, ժամը 13։00–20։00)
Հոկտեմբերի 20 – Մշակույթ
· «Բնության կոդերը. բույս, թել, փայտ, կավ, մետաղ» (Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ժամը 10։00–15։00)
· «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն» (Հայաստանի պատմության թանգարան, ժամը 10։00–15։00)
· «Արարչագործություն և մարդկային վերափոխում» (Երվանդ Քոչարի թանգարան, ժամը 12։00–15։00)
· Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 15։00–20։00․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը շուրջ 30 րոպե)
Հոկտեմբերի 21 – Գիտություն և բարձրագույն կրթություն
· Գիտության ոլորտի դրամաշնորհներ (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00)
· «Ակադեմիական քաղաք» ծրագիր (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00)
Հոկտեմբերի 22 – Սպորտ
· Առողջ ապրելակերպի միջոցառումների ներկայացում (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–20։00)
Հոկտեմբերի 23– Երիտասարդություն
· Արթիկի, Ախուրյանի և Գյումրու երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում՝ «Մեղրամոմե բուժիչ վիրակապեր» և «Գազատար խողովակի գազի արտահոսք հայտնաբերող ռոբոտ» նախագծեր, «Մատնահետք թիմ» սոցիալական ձեռներեցության ծրագիր՝ թղթի և կտորի թափոններից նոր իրերի ու էկոպայուսակների պատրաստում (ժամը 10։00–14։00)
· «ԱԿԱՍ», «Արարատ» երիտասարդական կենտրոնների, ԼՈՖԹ-ի Իջևանի, Նոյեմբերյանի և Մեղրիի կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախագծեր և Մարիամ Մկրտչյանի՝ թափոններից մագնիսների պատրաստման սոցիալական ձեռներեցության ծրագիր (ժամը 14։00–20։00)
Հոկտեմբերի 24– Մասնագիտական կրթություն և ուսուցում
· «Հող–ջուր–բույս–կենսաբազմազանություն–ռեսուրս–բերք–մասնագետ» կրթական-ցուցադրական մոդել, կաթիլային ոռոգում, թվային գործիքներ և սիմուլյացիոն խաղ (Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ, ժամը 10։00–20։00)
· «Երիտասարդները կենսաբազմազանության արահետներում» նախաձեռնության արդյունքներ, բուսական արտադրանքի ցուցադրություն և թեյի հյուրասիրություն (Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ, Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն, ժամը 10։00–20։00)
Հոկտեմբերի 25– Մշակույթ
· Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–15։00․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը շուրջ 30 րոպե)
· «Կոմիտասը՝ բնության երգիչ» (Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, ժամը 15։00–17։00)
· «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» (Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, ժամը 15։00–17։00)
· «Կենաց ծառը. բնությունը Մարտիրոս Սարյանի արվեստում» (Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ժամը 15։00–17։00)
Հոկտեմբերի 26- Գիտություն և բարձրագույն կրթություն
· Գիտության ոլորտի դրամաշնորհներ (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00)
· «Ակադեմիական քաղաք» ծրագիր (ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, ժամը 10։00–20։00)
Հոկտեմբերի 27– Սպորտ
· Հայաստանում անցկացված և 2027 թվականին անցկացվելիք մարզական միջոցառումների ներկայացում (ԿԳՄՍՆ, ժամը 10։00–20։00)
Հոկտեմբերի 28– Երիտասարդություն
· «Ծովեմ», «Ճամբարե» և Գավառի երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի շրջանակում Եղվարդի թիվ 1 դպրոցի հայտի ներկայացում և Պարգև Սանեյանի «Տպագրված անցյալ» սոցիալական ձեռներեցության ծրագիր (ժամը 10։00–14։00)
· Էջմիածնի, Արմավիրի և Խոյի երիտասարդական կենտրոնների ծրագրեր, «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի նախագծեր, Իրինա Քամալյանի «Ձեռագործ առարկաներ» և Հարութ Տոնոյանի «Թեստի միջոցով պատրաստված օծանելիքներ» սոցիալական ձեռներեցության ծրագրեր (ժամը 14։00–20։00)
Հոկտեմբերի 29- Կրթություն
· «Ապագա ագրարայինների կանաչ նախաձեռնությունները» ցուցադրություն և վարպետաց դաս (ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջ, ժամը 10։00–20։00)
· «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացի ներկայացում («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ, ժամը 15։00–20։00)
Հոկտեմբերի 30– Մշակույթ
· «Մատյաններից քամված համն ու բույրը» (Մատենադարան, ժամը 10։00–15։00)
· «Քարեղեն հիշողություն, ապրող բնություն. ժառանգության պահպանությունը հանուն ապագայի» (Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն, ժամը 10։00–15։00)
· «Կենդանի հող» (Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, ժամը 10։00–15։00)
· «Գրադարանները՝ կանաչ ապագայի համար. վերականգնում, թվայնացում և պատասխանատու պահպանում» (Հայաստանի ազգային գրադարան, ժամը 10։00–15։00)
· «Կանաչ գրադարանից դեպի կանաչ մոլորակ» (Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան, ժամը 10։00–15։00)
· Ստեղծարար ոլորտների դրամաշնորհային ծրագրեր և թատերահամերգային կազմակերպությունների միջոցառումներ (ԿԳՄՍՆ, ժամը 15։00–20։00․ նախատեսված է 8–10 կազմակերպության հերթափոխային մասնակցություն՝ յուրաքանչյուրը շուրջ 30 րոպե)։