Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԱԹՍ-ն վախեցրել է տեղի բնակիչներին

«Fakt»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի Լյուբլին քաղաքում և Ուկրաինայի Վոլինի մարզին սահմանակից գյուղերում անհայտ թռչող օբյեկտ (ՉԹՕ) է նկատվել, որը սարսափեցրել է բնակիչներին։

«Գիշերը ժամը 2:00-ի սահմաններում ոստիկանությունը երկու հաղորդում է ստացել բնակիչներից, որոնք լսել են գլխավերևում թռչող օբյեկտի բարձր ձայն։ Երկու հաղորդումներն էլ վերաբերում էին Լյուբլինի Զեմբորժիցկի ջրամբարի տարածքին։ Ոստիկանությունն ու զինվորները շարունակում են ՉԹՕ-ի որոնումները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Լյուբլինի տեղեկատվական պորտալի տվյալներով՝ ԱԹՍ-ն առաջին անգամ նկատվել է Ուկրաինային սահմանակից Օկուինկա գյուղում։

Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ դիտարկում է միջադեպի տարբեր սցենարներ, «ներառյալ օդերևութաբանական երևույթները կամ անոմալիաները, ինչպես նաև հնարավոր մաքսանենգությունը կամ սադրիչ գործունեությունը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *