Թուրքիան
հույս ունի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կայցելի երկիր,
հրավերը մնում է ուժի մեջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով
թուրքական կառավարության աղբյուրին։
«Թուրքիա
այցելելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը Վլադիմիր Պուտինին մնում է բաց։
Թուրքական կողմը ակնկալում է, որ Ռուսաստանի նախագահի այցը կկայանա համապատասխան պայմանավորվածությունների
համաձայնեցման դեպքում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա
խոսքով՝ բարձր մակարդակի երկկողմ երկխոսությունը կարևոր է Մոսկվայի և Անկարայի
համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի համար։