Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ, շարժվող թիրախ մրցաձևի մարզիկ Մարի Ղազարյանը նշանակվել է Եվրոպական հրաձգության կոնֆեդերացիայի (ESC) մարզիկների հանձնաժողովի անդամ։
Նշանակումը հաստատվել է ESC-ի նախագահության կողմից՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի առաջարկության հիման վրա։
Մարզիկների հանձնաժողովը կարևոր հարթակ է մարզիկների շահերն ու տեսակետները ներկայացնելու, նրանց հուզող հարցերը բարձրաձայնելու և եվրոպական հրաձգության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցելու համար։
Այս նշանակումը կարևոր քայլ է հայկական հրաձգության ներկայացվածության և միջազգային մարզական կառույցներում մեր մարզիկների ձայնն ավելի լսելի դարձնելու տեսանկյունից։