
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան:
Լավրովը իրանցի պաշտոնակից Աբաս Արաղչիի հետ կքննարկի Պարսից ծոցի գոտում իրավիճակի ապաէսկալացման քայլերը:
Բանակցությունների ևս մեկ կարևոր թեմա կդառնան Մոսկվայի ու Թեհրանի համապարփակ ռազմավարական գործընկերության ամրապնդմանն ուղղված գործնական միջոցառումները:
Սերգեյ Լավրովին կընդունի նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։