
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհուրդը Իրանից փոխհատուցում է պահանջել Մերձավոր-Արեւելյան վերջին ճգնաժամի ընթացքում իրենց տարածքների հարվածների համար՝ հարվածների միակ պատասխանատու համարելով Իսլամական Հանրապետությանը։
Հայտարարության մեջ ասված է, որ որեւէ արդարացում Իրանի կողմից չի կարող ընդունելի համարվել եւ Թեհրանը պետք է պատճառած վնասների համար հատուցում վճարի՝ հատկապես՝ քաղաքացիական նշանակության օբյեկտների եւ ենթակառուցվածքների թիրախավորման համար։