Չինարեն խոսող հաքերիը կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքեր


Գիտություն


Կիբեռանվտանգության մասնագետը մի քանի շաբաթ հետևել է չինարեն խոսող հաքերի գործողություններին, որը կոտրել է ավելի քան 100 ընկերության կայքեր՝ կիբեռհարձակումների մեծ մասն իրականացնելով արհեստական բանականության (ԱԲ) միջոցով։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է NorForge կիբեռանվտանգության ընկերության սպառնալիքների հետազոտության առաջատար մասնագետ Սնորե Ֆագերլանդը։

Նրա խոսքով՝ հաքերը գրեթե անմիջական մասնակցություն չի ունեցել հարձակումներին․ նա ԱԲ գործակալներին հանձնարարել է ժամերով ինքնուրույն ուսումնասիրել թիրախային կայքերն ու փորձել ներթափանցել դրանց համակարգեր։

Ֆագերլանդը հաքերին հայտնաբերել է համացանցում բաց հասանելիությամբ մնացած Cairn հարթակի օրինակներն ուսումնասիրելիս։ Cairn-ը բաց կոդով հարթակ է, որը նախատեսված է արհեստական բանականության միջոցով տարբեր խնդիրներ լուծելու համար և օգտագործվում է նաև կիբեռհանցագործների կողմից։

Մասնագետի տվյալներով՝ հոկտեմբերի 2-ից ի վեր նա հայտնաբերել է Cairn հարթակը չարամիտ նպատակներով օգտագործելու շուրջ երկու տասնյակ դեպք։ Դա նրան հնարավորություն է տվել աննկատ հետևելու կիբեռհանցագործների գործողություններին և ուսումնասիրելու, թե ինչպես են նրանք ԱԲ գործիքներին ինքնուրույն առաջադրանքներ կատարելու հնարավորություն տալիս։

Ֆագերլանդի զեկույցում չինարեն խոսող հաքերի թիրախ դարձած ընկերությունների անունները չէին նշվում։ Սակայն Reuters-ը, Cairn հարթակում հաքերի գործունեությունն ինքնուրույն ուսումնասիրելու արդյունքում, կարողացել է պարզել դրանց ինքնությունը։

radar armenia



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *