Մենք առավել մեծ եռանդով կշարունակենք համագործակցության և բարեկամության ճանապարհը․ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս

Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի գլխավոր հյուպատոս Դավուդ Յայջիի ուղերձը՝ Գլխավոր հյուպատոսության հիմնադրման չորրորդ տարեդարձի առթիվ․

«Արդեն չորս տարի է անցել Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոսության գործունեության մեկնարկից՝ չորս տարի՝ լի փորձառությամբ, համագործակցությամբ և Սյունիքի մարզի հարգարժան, բարեկամ ու հյուրընկալ պաշտոնյաների և ժողովրդի հետ սերտ փոխգործակցությամբ։

Այս առիթով ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Կապանի նախկին գլխավոր հյուպատոս, պարոն Մորթեզա Աբեդին Վարամինին, ով իր ջանքերով և նվիրված աշխատանքով նշանակալի դեր է ունեցել Գլխավոր հյուպատոսության գործունեության ձևավորման և զարգացման գործում։

Միաժամանակ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում Սյունիքի մարզի հարգարժան պաշտոնյաներին և սիրելի ժողովրդին, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես մեր կողքին են եղել՝ իրենց ջերմ վերաբերմունքով, վստահությամբ և համագործակցությամբ։

Հույս ունեմ, որ այս ընթացքում մեզ հաջողվել է արդյունավետ քայլեր ձեռնարկել երկու երկրների ժողովուրդներին ծառայելու, երկկողմ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապերի ու համագործակցության դյուրացման ուղղությամբ։

Համոզված եմ, որ Իրանի և Հայաստանի պատմական բարեկամության, ինչպես նաև Սյունիքի մարզի պատասխանատուների և ժողովրդի աջակցությամբ ու համատեղ ջանքերով հնարավոր է առավել ընդլայնել երկու երկրների համագործակցությունը տնտեսական և առևտրային, ներդրումային, տրանսպորտի և տարանցիկ փոխադրումների, զբոսաշրջության, գիտության և մշակույթի ոլորտներում։

Մեր ժողովուրդների ընդհանուր պատմական և մշակութային ժառանգությունը նույնպես արժեքավոր հնարավորություն է փոխադարձ ճանաչողության խորացման և երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի առավել ամրապնդման համար։

Այս տեսլականով և նախորդ տարիներին իրականացված աշխատանքների ու ձեռքբերումների շարունակությամբ՝ մենք առավել մեծ եռանդով կշարունակենք ծառայության, համագործակցության և բարեկամության ճանապարհը՝ մեր համատեղ ջանքերով նպաստելու երկու երկրների ժողովուրդների համար առավել մերձ, բարեկեցիկ և պայծառ ապագայի կերտմանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *