ՆԳՆ-ն զբաղվում է ավտոբուսում կնոջը նվաստացրած տղամարդու հայտնաբերման գործով, նյութերը փոխանցվել են քննիչներին։
Ներքին գործերի նախարարությունից «Armat Media»-ին հայտնեցին, որ ոստիկանության Կենտրոնական բաժնում այս դեպքի առթիվ փաստաթղթեր են կազմվել։ Քանի որ այստեղ առերևույթ հանցագործության հատկանիշներ կան, գործն ուղարկվել է նախաքննական մարմին (քննչական բաժին), որտեղ էլ կզբաղվեն դրանով։
Ոստիկանությունից հավելեցին նաև, որ այս պահին ակտիվորեն փնտրում են տեսանյութում երևացող տղամարդուն՝ նրան հայտնաբերելու նպատակով։