Նարեկ Գրիգորյանը՝ ծանրամարտի Մ23 ԵԱ լավագույն մարզիկ

Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ ճանաչվեց երիտասարդների ոսկե մեդալակիր 75 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

Հիշեցնենք, որ մրցաշարի ավարտին թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է: 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *