ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Ընդգծվել է Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում տիրող իրավիճակի հետ կապված սերտ համակարգման անհրաժեշտությունը», – ասվում է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ սպասում է Ռուսաստան կատարելիք իր այցին՝ Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ) գագաթնաժողովին մասնակցելու համար, և հույս ունի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Իմ ողջույնները փոխանցեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Մենք նույնպես սպասում ենք առաջիկա այցին Ռուսաստան և հույս ունենք շուտով հանդիպել», – ասել է Փեզեշքիանը։