«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ հոկտեմբերի 12-ին ծնված երեխան մահացել է հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում՝ ներարգանդային աճի հապաղումով, շտապ կեսարյան հատումով, ծնվելուց հետո գտնվել է ԱՇԱ-ի տակ, սակայն ծայրահեղ անհասության ու էքստրեմալ ցածր քաշի պատճառով փրկել չի հաջողվել։ Ծննդկանը բավարար է, դուրս է գրվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *