Զարգացող երկրներից եկած միգրանտները չեն ընդունում Ֆրանսիայի արժեքներն ու ոչնչացնում են երկիրը. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է ենթարկել Եվրոպայի միգրացիոն քաղաքականությունը՝ պնդելով, որ Ֆրանսիան բախվում է լուրջ խնդիրների։

«Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչն է վտանգված այս ընտրություններում, պարզապես նայեք, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում՝ երբեմնի մեծ պետությունում, որը միգրանտները, ջիհադիստներն ու կոմունիստները, որոնք ատում են քրիստոնեությունն ու արևմտյան քաղաքակրթությունը, նվաճում են, թալանում և այրում մինչև գետին»,- հայտարարել է նա։

Թրամփը պնդել է, որ զարգացող երկրներից եկած միգրանտները չեն ընդունում Ֆրանսիայի արժեքներն ու ոչնչացնում են երկիրը։

«Երրորդ աշխարհի երկրներից եկած միգրանտներն արհամարհում են Ֆրանսիայում ամեն ինչ և կործանում այդ երկիրը։ Մենք թույլ չենք տա, որ նույնը տեղի ունենա մեր երկրում»,- ասել է նա։

Եվրոպայի սահմանային քաղաքականության վերաբերյալ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձել են փակել սահմանները, սակայն, իր խոսքով, դա ձախողվել է թուլության պատճառով։

«Եվրոպան փակեց իր սահմանները, բայց դա ձախողվեց, որովհետև նրանք թույլ էին։ Նրանք անմիջապես կրկին բացեցին սահմանները»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև զգուշացրել է, որ եթե եվրոպացիները շուտով չգտնեն ստեղծված իրավիճակից ելք, Միացյալ Նահանգները կարող է ստիպված լինել հեռանալ։

«Եթե եվրոպացիները շուտով ելք չգտնեն, մենք այլ ընտրություն չենք ունենա, քան հեռանալը։ Այլ տարբերակ չենք ունենա։ Իրավիճակը շատ լուրջ է»,- հայտարարել է Թրամփը։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *