Դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը հերքել է Դանիել Իոաննիսյանի պնդումը, թե ինքը ՀՅԴ ներկայացուցիչ Ռազմիկ Այվազյանին հորդորել է հաշվի առնել բանակում ծառայող որդու հանգամանքը և չմասնակցել Արմավիրի ընտրություններին։

Խաչատրյանը նշել է, որ երբևէ նման խոսակցություն չի ունեցել Այվազյանի հետ։ Ավելին՝ մարզպետի խոսքով՝ ինքը կյանքում ոչ մի անգամ չի հանդիպել Ռազմիկ Այվազյանին։

Վահրամ Խաչատրյանը հայտարարել է, որ Իոաննիսյանի տարածած տեղեկությունը համարում է զրպարտություն և այդ կապակցությամբ պատրաստվում է դատական հայց ներկայացնել նրա դեմ։

«Դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին»,- ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *