ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի վրա վերջին հարձակման մասին

ՌԴ ԶՈւ–ն հարվածել է Վոլինի մարզում գտնվող տրանսպորտալոգիստիկ կենտրոնին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Վոլինի մարզում հարված է հասցվել Կովել բնակավայրում գտնվող տրանսպորտալոգիստիկ կենտրոնին («Վինդոր Տրանս Սերվիս» ՍՊԸ), որն օգտագործվում է Ուկրաինայի զինված ուժերի բեռների և գույքի պահեստավորման և բաշխման համար», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվել է նաև, որ Խմելնիցկիում հարված է հասցվել Ուկրաինայի զինված ուժերի համար ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորման համար օգտագործվող «Գրանդ իմպորտ» լոգիստիկ կենտրոնին։
Ռենի նավահանգստում հարված է հասցվել ռազմական և երկակի նշանակության գույք տեղափոխող երեք չորաբեռնանավերի։ Բացի այդ, Օդեսայի նավահանգիստ ծովային անցման հատվածում խոցվել է Ուկրաինա ռազմական բեռներ տեղափախող չորաբեռնանավը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *