Ռուսաստանի զինված ուժերն այս գիշեր հարձակվել են Կիևի մարզի Օբուխովի շրջանի համայնքներից մեկի արտադրական-պահեստային շենքի վրա` ասված է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակներին պետական ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում էր, որ հարվածի հետևանքով բռնկված հրդեհը մարվել է, շարունակվում են փլատակների ապամոնտաժման աշխատանքները։ Հաղորդվում էր երեք զոհի, վեց վիրավորի մասին։
Բացի դրանից՝ ռուսական ուժերը հարվածային ԱԹՍ-ներով հարձակվել են Խարկովի մարզի Իզյում քաղաքի բնակելի հատվածի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, առնվազն հինգ մարդ վիրավորվել է։ Այրվել են բնակելի շենքեր, տնտեսական և տնամերձ շինություններ, վարչական շենք։ Կան վիրավորներ։