Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Նեթանյահուին ընտրություններից առաջ


Աշխարհ


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է աջակցություն հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին հոկտեմբերի 27-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։

2Way հարթակին տված հարցազրույցում Վենսը նշել է, որ ո՛չ կողմ է արտահայտվում, ո՛չ դեմ է արտահայտվում իսրայելցի որևէ թեկնածուի և կենտրոնացած է միայն ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ «Ես աջակցում եմ ամերիկացի թեկնածուներին, և ես կենտրոնացած եմ միջանկյալ ընտրությունների վրա։ Այնպես որ, ես չեմ ներքաշվում Իսրայելի ընտրությունների մեջ», – հայտարարել է Վենսը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի աջակցությունն «ամենաարդյունավետն» է ամերիկյան և միջազգային քաղաքականության պատմության մեջ։

Հոկտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Նեթանյահուին՝ բնութագրելով նրան որպես «ուժեղ, խիզախ, փայլուն» առաջնորդ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *