Իրանն ու Ռուսաստանը երբևէ այսքան սերտ չեն համագործակցել


Հարեվաններ


Մեր պատմության մեջ Իրանն ու Ռուսաստանը երբևէ այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա՝ X սոցիալական ցանցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի Թեհրան կատարած այցից հետո։

Արաղչիի խոսքով՝ բանակցություններում խոսվել է Լիբանանի, Պաղեստինի, Ուկրաինայի և Եմենի մասին։ Բացի այդ, նախարարները քննարկել են «տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնումը»։

Այցից առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը մտադիր է Թեհրանում կենտրոնանալ «ԱՄՆ-ի և Իսրայելի անօրինական ագրեսիայի հետևանքով հրահրված միջազգային սուր ճգնաժամից» դուրս գալու ուղիների վրա։

Ավելի վաղ՝ Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին հայտնել էր, որ Ռուսաստանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում, որոնք մտել են փակուղի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *