
«Դատալեքս» դատական-տեղեկատվակա համակարգից տեղեկանում ենք, որ քաղաքացի Շահեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել իր երեխաներին ծեծելու համար։
«Շահեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով անչափահասներ՝ Գառնիկ (ծնված՝ 12.05.2015թ.) և Աննա (ծնված՝ 25.04.2014թ.) Հակոբյանների հայրը՝ այսինքն նրանց մերձավոր ազգականը, 2026թ. սեպտեմբերի 19֊ին ժամը 14։40֊ի սահմաններում Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Կյանք բնակավայրի Արարատյան փողոցի 94 հասցեի տանը Աննա Հակոբյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ֆիզիկական ներգործություն է ունեցել նրա և Գառնիկ Հակոբյանի նկատմամբ, որը դրսևորվել է նրանց հարվածներ հասցնելով, այն է՝ Շահեն Հակոբյանը կոշիկներ է նետել վերջիններիս ուղղությամբ, որոնք դիպչել են նրանց մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև Աննա Հակոբյանի հետևից գնալով խոհանոց, Շահեն Հակոբյանը ձեռքերով հարվածներ է հասցրել նրա մեջքի և ոտքերի հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որոնք առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չեն պարունակում, այնուհետև դրանից անմիջապես հետո ձեռքերով հարվածներ է հասցրել Գառնիկ Հակոբյանի գլխի և մեջքի հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որոնք առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներ չեն պարունակում»։
Երեխաների հոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։