Նավթային աղտոտման առավել բարձր մակարդակ գրանցվում է Կարմիր, Սև և Միջերկրական ծովերում


Աշխարհ


«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է․

«Նավթային բծերը տարեկան կարող են ընդգրկել Համաշխարհային օվկիանոսի մակերևույթի շուրջ 1,58 մլն կմ² տարածք։ SkyTruth-ի տվյալներով՝ առավել աղտոտված շրջաններն են Կարմիր, Միջերկրական և Սև ծովերը, Պարսից ծոցը, Աֆրիկայի արևմտյան ափամերձ ջրերն ու Ինդոնեզիայի ջրային տարածքները։ Գնահատականը հիմնված է արբանյակային պատկերների, նավերի տեղաշարժի և ծովային նավթագազային օբյեկտների տեղակայման տվյալների վերլուծության վրա։

Նավթային բծերի շուրջ 81%-ը կապված է նավերի, ևս 18%-ը՝ ծովային նավթագազային ենթակառուցվածքների հետ։ Աղտոտումն առաջանում է ոչ միայն խոշոր վթարների, այլև բազմաթիվ փոքրածավալ արտահոսքերի հետևանքով։ Արբանյակային մշտադիտարկումը կարող է օգնել բացահայտելու աղտոտման աղբյուրները»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *