«Այլևս չեմ ուզում աջակցել նրանց»․ Թրամփը՝ Կանադայի, Մեքսիկայի և Եվրոպայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային։

Քանզասում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են խոշոր համաձայնագրի հասնելուն։

Նա վերահաստատել է իր վստահությունը, որ Կանադան, ի վերջո, կդառնա ԱՄՆ-ի մաս և խոստացել իր բնակիչներին «պահպանել հոկեյը և իրենց ազգային օրհներգը»։

«Մենք աջակցում ենք այս բոլոր երկրներին, և ես այլևս չեմ ուզում աջակցել նրանց։ Ի դեպ, դա ներառում է նաև Եվրոպան։ Եվրոպայի շատ վայրեր», – ասել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *