Ադրբեջանում խստացնում են սպաների և զինծառայողների նկատմամբ պատիժը

Ադրբեջանում վերանայվում են սպաների, ենթասպաների, կրտսեր սպաների և երկարամյա ծառայության անձնակազմի համար նախատեսված պատիժները զինվորական կարգապահության խախտումների համար:

Ըստ այդ երկրի ԶԼՄ-ների, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան օրինագիծը քննարկման է ներկայացվել Միլլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հանձնաժողովի նիստում:

Փոփոխությունները նախատեսում են վարչական պատասխանատվություն զինծառայողների այս կատեգորիաների համար՝ իրենց զորամասից կամ ծառայության վայրից մեկ օրից ավելի ժամանակահատվածով բացակայության համար:

Օրինակ՝ զորամասից անհարկի բացակայության կամ առանց հարգելի պատճառի մեկից տասը օր ժամկետով ժամանակին չներկայանալու համար սահմանվում է այլընտրանքային պատիժ՝ 200-ից 300 մանաթ տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք՝ առանց այլընտրանքի։

Տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման համար օրինագծով սահմանվում է 300-ից 500 մանաթ տուգանք կամ 10 օրից մինչև մեկ ամիս ժամկետով կալանք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *