Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակի տվյալներով՝ գիտնականները նոր մեթոդով ուսումնասիրել են մոլորակի մթնոլորտը և հայտնաբերել օղակաձև կառուցվածք՝ «թանկարժեք քարերի» նմանվող առանձնահատուկ հատվածներով։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մոլորակի ցերեկային և գիշերային կողմերի ջերմաստիճանն ու մթնոլորտի կառուցվածքը տարբեր են։ Գիտնականների խոսքով՝ հայտնագործությունը հնարավորություն է տալիս ավելի ճշգրիտ ուսումնասիրել հեռավոր մոլորակների եռաչափ կառուցվածքն ու մթնոլորտային գործընթացները։
radar armenia