ID.Cross էլեկտրական ամենագնացի մատչելի տարբերակը


Ավտո


Volkswagen-ը Եվրոպայում սկսել է առաջարկել իր ID.Cross էլեկտրական ամենագնացի մատչելի տարբերակը, որն ունի 37 կՎտժ տարողությամբ մարտկոց։ Մեքենայի մեկնարկային գինը 27,995 եվրո է։ Մինչ այս հասանելի էր միայն 52 կՎտժ մարտկոցով տարբերակը։ Նոր մոդելը համալրված է 116 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչով և WLTP չափման ցիկլով մեկ լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 324 կմ։

Մարտկոցի լիցքը 10%-ից մինչև 80% լրացնելու համար պահանջվում է 23 րոպե։ Մեքենայի առավելագույն արագությունը 160 կմ/ժ է։ ID.Cross-ը հասանելի է երեք համալրմամբ՝ Trend, Life և Style։ Բազային տարբերակն ունի կայանման հեռավորության վերահսկման համակարգ, սմարթֆոնի ինտեգրման հնարավորություն և մեծ մուլտիմեդիա էկրան։ Life և Style համալրումները ներառում են լրացուցիչ հարմարավետության ու անվտանգության գործառույթներ, Harman Kardon ձայնային համակարգ, համայնապատկերային տանիք և մերսման գործառույթով՝ էլեկտրական կարգավորմամբ նստատեղեր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *