Ավտոբուսում կնոջ հանդեպ ոչ հարգալից վարք դրսևորած տղամարդու նկատմամբ քրգործ է հարուցել․ ՔԿ

Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով․ հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդայանը։

«Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալված է»,- նշել են ՔԿ-ից։

Նշենք, որ երեկ լրատվականները տեսանյութ էին տարածել, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում, ըստ երևույթին, իր կնոջ հետ խոսում և վարվում էր անհարգալից։ Տեսանյութից հետո համացանցում կարծիքներ էին հնչել, որ տղամարդը կնոջը բռնության է ենթարկում։ Սոցցանցերի օգտատերերը միջադեպի առնչությամբ հրավիրել էին պատկան մարմինների՝ իրավապահների և ՀՀ աշխատանքի ու բարեկեցության նախարարության աշխատակիցների ուշադրությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *