
Գերմանիայի կառավարությունը մտավախություն չունի, որ Ֆրանսիայում շարունակվող բողոքի լայնածավալ ցույցերն ու անկարգությունները կտարածվեն եվրոպական այլ երկրներում կամ Գերմանիայում:
Համապատասխան հայտարարություն է արել Դաշնային կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը ճեպազրույցի ժամանակ։
Միևնույն ժամանակ, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը լուրջ մտահոգություն է հայտնել իրավիճակի զարգացման վերաբերյալ՝ հաստատելով ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանքային կապի շարունակականությունը:
ԳԴՀ ԱԳՆ-ի խոսնակը հայտարարել է Ֆրանսիայում գտնվող կամ երկիր մեկնել ցանկացող գերմանացի քաղաքացիների համար անվտանգության թարմացված առաջարկությունների մասին. դիվանագետները կոչ են արել իրենց հայրենակիցներին ցուցաբերել ավելի մեծ զգուշավորություն և խուսափել այն տարածքներից, որտեղ տեղի են ունենում լայնածավալ բողոքի ցույցեր: