Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ


Հարեվաններ


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքել է այն պնդումները, թե Վաշինգտոնը Ուկրաինային դիտավորյալ զրկում է տեղեկություններից՝ դրանով նպաստելով մարդկանց մահվանը։ Նրա խոսքով՝ նման մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։

«Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ»,- հայտարարել է Ռուբիոն՝ արձագանքելով Ուկրաինայի կառավարության հետ կապ ունեցող անձի նման պնդմանը։ Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանում է այն ակնարկներին, թե միտումնավոր քայլեր է ձեռնարկում Ուկրաինային վնասելու համար։

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ Ռուբիոն նշել է, որ հակամարտությունը պետք է ավարտվի, քանի որ Ուկրաինայի էլեկտրացանցը մեծ վնասներ է կրում, իսկ Ռուսաստանի բանակը մարտերի ընթացքում մեծ կորուստներ է ունենում։ Նրա պնդմամբ՝ ամեն ամիս Ուկրաինայում առաջխաղացման փորձերի ընթացքում զոհվում է 20-25 հազար ռուս զինծառայող։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *