Ինչպես են միլիարդատիրոջ զավակները տնօրինելու նրա ժառանգությունը

Միլիարդատեր Վորեն Բաֆեթի երեք զավակները՝ Սյուզին, Հովարդը եւ Փիթերը, դեռեւս չեն հստակեցրել, թե բարեգործության ինչ ուղղություն ընտրեն՝ իրենց հոր ունեցվածքը բարեգործական նպատակներով ծախսելու համար, հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։ Քննարկվում է երկու տարբերակ՝ կամ ստեղծել ընդհանուր հիմնադրամ եւ զբաղվել բարեգործությամբ, կամ ժառանգներից յուրաքանչյուրն իրեն հասանելիք միջոցները ինքնուրույն ծախսի բարեգործական այն ուղղության վրա, որը կնախընտրի։

Սյուզի Բաֆեթը աջակցում է կրթական ծրագրերին, Հովարդը հումանիտար օգնության եւ առողջապահության զարգացման ծրագրերին, իսկ Փիթերը՝ մարդկանց բարեկեցության աճին միտված ծրագրերին։ Բոլոր երեք ժառանգներն էլ մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց հոր կուտակած հարստությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *