Թուրքիան դուրս չի բերելու իր զորքերը Սիրիայից և Իրաքից

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի պահպանել ռազմական ներկայությունը Սիրիայում և Իրաքում, քանի դեռ լիովին չեն ապահովվել այդ երկրների հետ սահմանների անվտանգությունը։

Այս մասին գրում է The Times of Israel-ը։

Նրա խոսքով՝ թուրքական ռազմաբազաների կարգավիճակն ու տարածաշրջանում Թուրքիայի ռազմական ներկայությունը կվերանայվեն, երբ Անկարան համարի, որ տարածաշրջանային և սահմանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ պայմաններն արդեն ստեղծված են։

«Մենք պահպանում ենք մեր ռազմական ներկայությունը Իրաքում և Սիրիայում։ Երբ գնահատենք, որ տարածաշրջանային անվտանգության և սահմանների անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ պայմաններն ապահովված են, կվերանայենք մեր ռազմաբազաների կարգավիճակը և տարածաշրջանում մեր ռազմական ներկայությունը»,- AFP գործակալության գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *