
Ֆրանսիայում Ֆոնդային բորսան արձանագրել է գնանկում՝ երկրում շարունակվող բողոքի ակցիաների եւ անկարգությունների ֆոնին։ Դա են վկայում սակարկությունների տվյալները։ CAC 40 ինդեքսը, որն արտացոլում է 40 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի գները, որոնք վաճառվում են Euronext Paris բորսայում, նվազել է 1,46 տոկոսով, հասնելով 7 840.46 գնանիշային կետին։ Bloomberg-ը հայտնում է նաեւ, որ էժանացել են թե համաեվրոպական արժույթ եվրոն, թե ֆրանսիական պետական արժեթղթերը։