Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր կնոջը փորձում են աշխատանքից ազատել իր քաղաքական գործունեության պատճառով։ Ինչպես ասել է՝ կինն աշխատում է քաղծառայության ոլորտում, ընդամենը 120 000 դրամ աշխատավարձ է ստանում, քննությամբ է անցել այդտեղ աշխատանքի։

«Ուզում եք հանել՝ հանե՛ք, իմ կյանքում, ոչ էլ իմ ընտանիքի կյանքում որևէ բան չի փոխվում, դա ցույց է տալիս ձեր քաղաքական սնանկությունը, որ պետության ղեկավարի մակարդակից իջել եք, մտել եք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածուի ընտանիք, քաղծառայության ոլորտում աշխատող կնոջ եք անդրադառնում»,– ասել է Վարդանյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *