Նիդերլանդների վարչապետն ու նրա զուգընկերը ծնողներ կդառնան

Նիդերլանդների վարչապետ Ռոբ Յետենը և նրա արգենտինացի զուգընկեր Նիկո Կինանը հայտարարել են, որ երեխա են ունենալու։ Ինչպես հայտնում է euronews-ը, նրանց այդ հարցում օգնել են ձվաբջջի դոնորն ու փոխնակ մայրը։ 

«Մեզ մոտ շտապում է յուրահատուկ մեկը։ Մինչ հանդիպում 2027-ին, փոքրիկ։ Բառերը չեն հերիքում, որպեսզի շնորհակալություն հայտնենք ձվաբջջի մեր դոնորին, փոխնակ մորը՝ Լիզային ու նրա ընտանիքին։ Առանց ձեզ դա անհնար կլիներ»,-գրել են նրանք սոցցանցերի իրենց էջերում։

Ռոբ Յետենը և նրա զուգընկեր Նիկո Կինանն իրենց նշանադրության մասին հայտարարել են 2024-ին։ 2025 թվականի հոկտեմբերին Յետենի կուսակցությունը՝ D66-ը հաղթեց խորհրդարանական ընտրություններում։ Ռոբ Յետենը դարձավ երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *