Մեսրոպ Առաքելյանն առաջարկով դիմել է Փաշինյանին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն առաջարկով դիմել է ՏԻՄ ընտրություններում հնարավոր ճնշումների մասին խոսացող Նիկոլ Փաշինյանին․

«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ անել հետևյալը՝

Ուսումնասիրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակները:

Արձանագրել, որ փաստաթղթերը ներկայացնելուց հետո տարբեր համայնքներում տարբեր ուժերի 27 թեկնածու ինքնաբացարկ են ներկայացրել:

Հասկանալ, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուներն ինչու են հանկարծ որոշել ինքնաբացարկ հայտնել, կարո՞ղ է այդ մարդկանց ճնշել են:

Դիմել ՆԳՆ՝ իմանալու՝ քանի հոգի են դիմել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու տեղեկանք վերցնելու համար:

Հետո նայել՝ քանի հոգի կան, որ դիմել են տեղեկանք վերցնելու, բայց որևէ ուժի ցուցակում չեն հայտնվել, կարո՞ղ է տեղեկանքի դիմելու պահից այդ մարդկանց ճնշել են:

Կսպասեմ այս ամենի արդյունքների հրապարակմանը»,– գրել է Առաքելյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *