Եվրոպայից «ոչինչ չի մնա», եթե դրա առաջնորդներն արմատապես չվերանայեն իրենց միգրացիոն քաղաքականությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Եվրոպան պետք է փոխի իր ուղեգիծը, հակառակ դեպքում նրանից ոչինչ չի մնա», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները։
Նա նաև նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցների ընթացքում բազմիցս զգուշացրել է, որ միգրացիոն ճգնաժամի պատճառով եվրոպական երկրները կարող են զրկվել պետականությունից։
«Ես ասել եմ. «Եթե դուք չլուծեք ներգաղթի խնդիրը, ձեր երկրից (Ֆրանսիայից) ոչինչ չի մնա», – ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա հավելել է, որ նույն բանն ասել է նաև Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին։