Անհասկանալի է՝ ով է ԱՄՆ-ում կայացնում վերջնական որոշումները. Tasnim

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկը Վաշինգտոնում որոշումներ կայացնողների լիազորությունների շուրջ անորոշությունն է։ Այս մասին Tasnim գործակալությանը հայտնել է իրանական անվտանգության ոլորտի բարձրաստիճան աղբյուրը։

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ԱՄՆ-ի ղեկավարության ներկայացուցիչներից ով է իրականում իրավասու վերջնական որոշումներ կայացնել՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Սթիվ Ուիթաքերը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե Ջարեդ Քուշները։

Աղբյուրը նշել է, որ այս անորոշությունը, ԱՄՆ-ում քաղաքական մրցակցության և ներքին տարաձայնությունների հետ մեկտեղ, բարդացնում է միջնորդական ջանքերն ու կողմերի միջև հաղորդակցությունը։

Նշենք, որ ամերիկյան կողմը հաճախ հայտարարում է, որ չգիտեն, թե Իրանում ով է որոշում կայացնում այաթոլահ Ալի Խամենեիի մահվանից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *