Առաջարկել է նահանգի անունը փոխել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Նյու-Մեքսիկո նահանգը վերանվանել Նյու-Ամերիկա։ «Նյու-Մեքսիկոն պետք է վերանվանել Նյու-Ամերիկայի։ Մենք Մեքսիկան չենք։ Մենք Ամերիկացի Միացյալ Նահանգներն ենք»,- սոցկայքի իր էջում գրել է նախագահ Թրամփը։ Ըստ նրա, նահանգի անվանափոխությունը կարող է բարձրացնել վերջինիս նշանակությունը եւ հեղինակությունը, ավելացնել բնակիչների եկամուտները։ Նշենք, որ Թրամփը մշտապես առաջարկում է տարբեր աշխարհագրական տեղանուններ եւ օբյեկտների անվանումներ անվանափոխել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *