Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը հայտնում է, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

«Դուք կապ չունեք ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ ժողովրդավարության հետ։ Ինքս եմ տեսել, թե Ստեփանավանի մեր հայրենակիցներն ինչ ջերմությամբ են նրան ընդունում, և այսօրվա իշխանության վարքագիծը նրանց վախերի հերթական դրսևորումն է»,- ասել է Հովսեփյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *