Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան գոյություն չէր ունենա․ Ռուբիո

Ուկրաինան որպես ինքնիշխան պետություն գոյություն չէր ունենա առանց ամերիկյան աջակցության, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Եթե Միացյալ Նահանգների օգնությունը չլիներ, Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա», – մեջբերում է նրան Bloomberg-ը։

Ինչպես նշում է գործակալությունը, Ռուբիոն պատասխանում էր Wall Street Journal-ի հոդվածի վերաբերյալ հարցերին, որտեղ նշվում էր, որ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հրամայել է դանդաղեցնել Ուկրաինայի զինված ուժերի Starlink արբանյակային համակարգը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *