ԱՄՆ- ը համաձայնել է Իրանի պայմաններին՝ ավելացնելով եւս մի քանի կետ


Աշխարհ


ԱՄՆ-ը համաձայնել է Իրանի «յոթօրյա ծրագրի» պայմաններին, սակայն պահանջել է մի քանի կետ ավելացնել, Իրաքի «Ալ-Ախբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչին։

Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ բանակցությունները միջնորդ երկրների, այդ թվում՝ Պակիստանի եւ Կատարի միջոցով, շարունակվում են անընդհատ։

«Ավելի վաղ ամերիկյան կողմին ներկայացրել էինք «յոթօրյա ծրագիր» անվանումով նախաձեռնությունը, որում հստակ շարադրել էինք մեր պայմանները։ Նախատեսվում էր, որ այդ ժամանակահատվածի վեցերորդ օրը Հորմուզի նեղուցն ամբողջությամբ կբացվի»,- ասել է Արաղչին։

Նա նշել է, որ ամերիկյան կողմն Իրանին տեղեկացրել է այս պայմաններին համաձայնելու մասին, սակայն խնդրել է դրանցում եւս մի քանի կետ ավելացնել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *