ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հարց ուղղեց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին, թե ո՞րն է երաշխիքը, որ «Թրիփփ»-ի վավերացումից հետո Ադրբեջանը կգնա խաղաղության համաձայնագրի ստորագրման այն դեպքում, երբ որպես դրա նախապայման բազմիցս համարել է այս նախագիծը։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց, որ երաշխիք չկա, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ «Երաշխիքը փոխշահավետությունն է, այլ երաշխիք չկա։ Իսկ այն ինչ հասկանում են մարդիկ երաշխիքներ ասելիս գրված, ստորագրված․․․ մեր աշխարհում այդ երաշխիքները չեն գործում, դրանք թղթի կտոր են։ Երկու պետություն շահ ունեն, հետևաբար, կնքում են համաձայնագիր, մեր շահը խաղաղությունն է»,- նշեց Միրզոյանը։